Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Երջանիկ զգալուն խանգարող 10 սովորություն. 168.am

Երջանիկ զգալուն խանգարող 10 սովորություն. 168.am

Blog.i.ua1-ն առաջարկում է կյանքից հեռացնել 10 երևույթ, սովորություն կամ բնավորության գիծ, որոնք խանգարում են Ձեր երջանկությանը:

1. Ձերբազատվեք անընդհատ Ձեր ճիշտն ապացուցելու ցանկությունից


Մեր կյանքում շատ են մարդիկ, ովքեր իրենք ճշմարտացիությունն ապացուցելու համար պատրաստ են փչացնել անգամ երկարատև հարաբերությունները: Պարզապես ընդունեք, որ կան նաև այլ տեսակետներ, սթրեսի մի ենթարկվեք և պահպանեք բարիդրացիական հարաբերությունները:

2. Մի վերահսկեք ամեն բան


Պատրաստ եղեք հրաժարվել անընդհատ ամեն ինչ վերահսկելու սովորությունից. մի՛ վերահսկեք ամեն բան, գործողություն, երևույթ: Որոշ բաներ էլ թողեք ինքնահոսի: Այսպիսով, անսահման թեթևություն կզգաք։

3. Հրաժարվեք մեղքի զգացողությունից


Ազատվեք Ձեր անձնական որակների առկայության կամ բացակայության համար ուրիշներին մեղադրելուց: Դադարեք անիմաստ ծախսել Ձեր էներգիան և կրեք պատասխանատվություն Ձեր կյանքի համար:

4. Ինքնաքննադատությամբ մի զբաղվեք


Որքան են մարդիկ վնասում իրենք իրենց միայն այն պատճառով, որ ուղեղը լցնում են վատ խոսակցություններով և ապագայի պլանավորումներով:

5. Անընդհատ և ամեն ինչից մի բողոքեք


Ազատվեք մարդկանցից, երևույթներից, իրավիճակներից անընդհատ դժգոհելու սովորությունից:

6. Հրաժարվեք քննադատությունից


Դադարեք մարդկանց քննադատել միայն նրա համար, որ տարբերվում են Ձեզանից։ Դադարեք քննադատել երևույթը, եթե այն պարզապես այնպիսին չէր, ինչպիսին Դուք էիք սպասում: Մենք բոլորս տարբեր ենք:

7. Դադարեցրեք ուրիշների վրա տպավորություն թողնելու փորձերը


Մի ենթարկեք Ձեզ փոփոխությունների միայն նրա համար, որ ուրիշների վրա տպավորություն թողնեք:

8. Մի ընդդիմացեք փոփոխություններին


Փոփոխությունները նորմալ են, դրանք մեզ պետք են A կետից B կետ տեղափոխվելու համար: Փոփոխություններն օգնում են մեզ փոփոխել մեր կյանքը և փորձել դարձնել այն ավելի երջանիկ:

9. Մի պիտակավորեք


Մի պիտակավորեք մարդկանց ու երևույթները, որոնց չեք ճանաչում կամ չեք հասկանում։

10. Բաց թողեք անցյալը


Սա դժվար է, հատկապես, երբ անցյալն ավելի է դուր գալիս, քան ներկան, իսկ ապագան վախեցնում է: Մոռացեք այն ամենը, ինչ եղել է, և գիտակցեք, որ Ձեր ունեցածը միայն ներկան է։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ